ԱՄՆ-Ն ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը օրենք է ընդունել «ԱՄՆ մաքսային տուրքերի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ, որի բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի հետ մշատական բնականոն առեւտրային ռեժիմի հաստատման բանաձեւը: Հայաստանի հետ մշտական առեւտրային ռեժիմի հաստատմամբ չեղյալ է հայտարարվում Ջեքսոն-Վենիկի ուղղման կիրառումը Հայաստանի համար

ԱՄՆ Սենատը օրենք է ընդունել «ԱՄՆ մաքսային տուրքերի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ, որի բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի հետ մշատական նորմալ առեւտրային ռեժիմի հաստատման բանաձեւը: Հայաստանի հետ մշտական առեւտրային ռեժիմի հաստատմամբ չեղյալ է հայտարարվում Ջեքսոն-Վենիկի ուղղման կիրառումը Հայաստանի համար: 1974 թվականից գործող առեւտրի մասին օրենքում Ջեքսոն-Վենիկի ուղղումը արգելում է ԱՄՆ բնականոն առեւտրային հարաբերությունները որոշ երկրների հետ (մասնավորապես, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ), որտեղ կան էմիգրացիոն իրավունքների սահմանափակումներ, հատկապես կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2002 թվականի հունվարին նամակ էր հղել Կոնգրեսի ղեկավարությունը 1974 թվականի առեւտրի մասին օրենքի Ջեքսոն-Վենիկի ուղղման կիրառումը Ռուսաստանի եւ ութ նախկին խորհրդային հանրապետությունների` այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդավիայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի համար չեղյալ հայտարարելու խնդրանքով: Վրաստանն ու Կիրգիզիան ուղղման գործողության դաշտից դուրս էին բերվել 2000 թվականին:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---