ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի օրն առաջին ընթեցումով ընդունել է փոփոխությունները «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում: Օրենքի նոր խմբագրությունը նախատեսում է, որ քաղաքական կուսակցությունները պաարտավոր են ունենալ երկու հազարից ոչ քիչ անդամ (այսօրվա դրությամբ` 200), ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանմունքներ Հայաստանի 11 մարզերում, ներառելով նաեւ Երեւանը (գործող օրենսդրության համաձայն` ներկայացուցչություններ երկրի մարզերի մեկ երրորդում): Կուսակցությունների ներկայացուցչությունները տեղում կարող են ստեղծվել 100 անդամի առկայության դեպքում: Ինչպես նաեւ, ընդունված օրենսդրության համաձայն` կուսակցության սահմանադիր համագումարը համարվում է իրավասու, եթե դրան մասնակցում են ամենաքիչը երկու երրորդ մարզերի ներկայացուցիչները: «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 17-ից:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---