ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԳԱԼԻՔ ՏԱՐՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, գալիք տարի Մոսկվայում Բրյուսովի նրբանցքում կհայտնվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը: Այսօր այն հուշարձանների եւ շատրվանների տեղադրման համաքաղաքային նոր պլանով նախատեսված առաջին հաստատված օբյեկտներից է: Կոմպոզիտորների տան կողքի պուրակում, ըստ թերթի, ամենահաջող տեղն է Խաչատրյանի հուշարձանի տեղադրման համար: Բանն այն է, որ արձանի կողքին ենթադրվում է կառուցել ոչ մեծ համերգային բաց բեմահարթակ` սիմֆոնիկ երաժշտության կատարման համար: Չի բացառվում, որ կոմպոզիցիան կավարտի երաժշտական շատրվանը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---