Վ.ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՎԵԼԻ ՊԱՏՐԱՍՏ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒՆ, ՔԱՆ ՎՐԱՍՏԱՆԸ

PanARMENIAN.Net - «Վարդերի հեղափոխության հիմնական արդյունքը, կարելի է համարել այն, որ աշխարհն սկսեց ընկալել Վրաստանն իբրեւ տարածաշրջանի ժողովրդավարական կենտրոն, ու այս տեսակետից Վրաստանը շահեց: Այնինչ նախորդ ժամանակաշրջանում լրիվ հակառակն էր: Իմ տպավորությամբ` հայ ժողովուրդն ավելի պատրաստ էր ժողովրդավարական ու զարգացած պետություն կառուցելուն, քան Վրաստանը: Ոչ այն պատճառով, որ մենք ավելի լավն ենք` ուղղակի պատմականորեն է այդպես ստացվել», «Առավոտ» թերթին այսօր տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, 1996 թվականի ընտրությունների ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով Վրաստանում վարդերի հեղափոխության գնահատականին: Հայ քաղաքական գործչի խոսքերով` հիմա Սահակաշվիլին ունի երկու ճանապարհ. «կամ` նա կամաց-կամաց կսկսի մտածել, թե ինքն աստված է եւ ինքն է ժողովրդին բերում բարօրություն, եւ այդ դեպքում Վրաստանը նորից կդառնա ժողովրդավարական առումով չզարգացող պետություն: Կա՛մ էլ նա իր մեջ ուժ կգտնի եւ կսահմանափակի սեփական իշխանությունը` փոխելով Սահմանադրությունն այնպես, որ իշխանության ճյուղերը լինեն հավասարակշռված»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---