ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԵՆ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ, ԹԻՖԼԻՍԵՑԻԵՆՐԸ ԴԵՊԻ ԱՄՆ, ԻՍԿ ԲԱՔՎԵՑԻՆԵՐԸ` ԹՈՒՐՔԻԱ

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան ռեսուրսների հետազոտական կենտրոնի սոցիոլոգիական հարցման տվյալների համաձայն, երեւանցիների կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման հնարավորությունները աճում են, այն դեպքում երբ բաքվեցիները կտրականապես դեմ են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հնարավորությանը: Սոցիոլոգիական հետազոտությունը, որի նպատակը հետխորհրդային շրջանում հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցած փոփոխությունների արձանագրումն էր, անց է կացվել Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներում: Յուրաքանչյուր մայրաքաղաքում լրացվել է 1500 հարցաթերթիկ:

Երեք մայրաքաղաքների բնակիչները առաջնությունը տալիս են Ռուսաստանի հետ հարաբերություններին: Երկրորդ կարեւորագույն արտաքին քաղաքական գործընկերոջ դերում երեւանցիները տեսնում են Եվրամիությանը, թիֆլիսեցիները` ԱՄՆ-ին, իսկ բաքվեցիները` Թուրքիային: Հետաքրքիր է, որ քաղաքականությամբ բոլորից քիչ հետաքրքրվում են Բաքվի բնակիչները (հարցման ենթարկվածների 1/3), բոլորից շատ` Երեւանի բնակիչները: Թբիլիսիյում եւ Բաքվում բնակիչները ամենից առավել վստահում են նախագահին, իսկ Երեւանում ` բանակին եւ եկեղեցուն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---