«ՄԿ» ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՉԱՐԴԱԽԼՈՒ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾ. ՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ ՆՐԱՆՔ ՀԱԳՆՈՒՄ ԷԻՆ ԽԱՉԻ ՆՄԱՆՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՍԱՎԱՆ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը մեծ հոդված է հրապարակել Դաշտային Ղարաբաղում գտնվող Չարդախլու հայկական գյուղի մասին: Հիշեցնենք, որ որպես մարշալ Բաղրամյանի հայրենիք ճանաչվող այդ հայկական գյուղը ներկայումս զրկված է իր հայ բնակիչներից: Փախստականները Չարդախլուից հիմնվել են Հայաստանում: «Չարդախլու գյուղը միակն է իր տեսակում: Նա աշխարհին տվել է մարշալ Իվան Բաղրամյան եւ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյան, 12 գեներալ եւ 7 Խորհրդային միության հերոս: Պատերազմ մեկնած գյուղի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ զբաղեցրել է բարձրաստիճան հրամանատարական պաշտոն», գրում է թերթը: «ՄԿ» լրագրողը կարողացել է այցելել ներկայումս ադրբեջանցիներով բնակեցված Չարդախլու գյուղ: «Դանդաղ ընթանում ենք կենտրոնական փողոցով: Այն նման է մայրուղու: Ճանապարհի երկու կողմերում ամուր երկհարկանի տներ են, մուտքի մոտ` մեծ երկաթյա դարպասներ: Այս ամենը հայերից է մնացել,- ուրախ բացատրում է ադրբեջանցի Թայիրը», գրում է հոդվածի հեղինակը: «Անցնելով հայկական գերեզմանոցի մոտով` տեսնում ենք շուռ տված խաչքարեր եւ գերեզմանաքարեր», շարունակում է նա: Լրագրողն այցելել է նաեւ Հայաստանում գտնվող Զորաքար գյուղը, որտեղ այսօր բնակվում են Չարդախլուի նախկին բնակիչները: «Մեր հայրենակիցները կռվում էին մինչ ի մահ: Մարտից առաջ չարդախլինցիները ուսերին եւ մեջքին հագել են ոլորած սպիտակ սավաններ, որոնք նման են եղել խաչի», պատմել են նրան գյուղի մեծերը: Հոդվածում ներկայացված են եզակի փաստեր Բաղրամյանի եւ Բաբաջանյանի կյանքից: Հիշեցնենք նաեւ, որ 1987 թվականին Չարդախլույում տեղի ունեցած իրադարձությունները նախանշանակ են դարձել Լեռնային Ղարաբաղի համար: Այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինները հաշվեհարդար տեսան հայկական գյուղի հանդեպ: Այդ իրադարձությունները լուսաբանվել են միայն այն ժամանակների մեկ թերթում` «Սմենա» երիտասարդական ամսագրում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---