ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

PanARMENIAN.Net - Նախօրեին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է մի քանի հրամանագրեր կադրային նոր նշանակումների եւ ԼՂՀ կառավարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների մասին: ԼՂՀ ԱԳՆ աշխատակիցների մի մասը տեղափոխվելու է Հայաստան, որտեղ Ղուկասյանի խոսքերով` կենտրոնացված են արտասահմանյան պետությունների դեսպանությւոնները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները: Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Արման Մելիքյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնում` Աշոտ Ղուլյանի փոխարեն: Ազատվել են զբաղեցրած պաշտոններից գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի նախարարները, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի նախագահը: Վերջինս նշանակվել է փոխվարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահը խոստացել էր, որ «կառավարությունում տեղի կունենան լուրջ կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ»: «Իշխանության մի քանի մակարդակներում սկսել էր նկատվել բյուրոկրատիայի ուժեղացում եւ գործադիր իշխանության շատ ներկայացուցիչներ շատ են հեռացել ժողովրդից», հայտարարել է այսօր Ա.Ղուկասյանը: Մի քանի վերլուծաբանների կարծիքով` դա կարող է կապված լինել օգոստոսին Լեռնային Ղարաբաղում անցկացված մունիցիպալ ընտրությունների հետ, որոնց ընթացքում Ստեփանակերտի քաղաքագլուխ դարձավ ընդդիմադիր թեկնածուն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---