ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սբ. Սարգսի տոնը: Հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Սբ.Սարգսի տոնը եկեղեցական ամենասիրված տոներից մեկն է: Սուրբը համարվում է սիրահարների, ինչպես նաեւ` զինվորների պաշտպանը: Արդեն մի քանի տարի է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախաձեռնությամբ սբ.Սարգսի օրը նշվում է որպես երիտասարդության տոն: Եկեղեցիներում այդ օրը կատարվում է երիտասարդների օրհնության հատուկ կարգ: Պատմության համաձայն` սբ. Սարգիսը չորրորդ դարի քրիստոնյա զորապետ է եղել, որն իր որդի Մարտիրոսի հետ զոհվել է Պարսից թագավորի ձեռքով` կրոնափոխ չլինելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---