ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանն առնչվող նոր տվյալներ: Ինչպես տեղեկացվում է Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրությունում, նախաքննությամբ բացահայտվել է, որ 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Տիգրան Նաղդալյանին սպանել է 32-ամյա Ջոն Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` դիտավորյալ սպանության եւ ապօրինի ձզենք պահելու հոդվածներով: Համաձայն դատախազության տվյալների, սպանության անմիջական կազմակերպիչը եւ պատվիրատուների ու կատարողների միջեւ կապող օղակ է հանդիսացել 43-ամյա Գեղամ Շահբազյանը: 30 հազար դոլար արժողության սպանության պատվերը նա ստացել է 41-ամյա Լեւոն Հարությունյանից: Պատվերի հավանականությունը ճշտելու նպատակով նա դիմել է «Ապեր» մականունով 49-ամյա Հովհաննես Հարությունյանին, որն այժմ գտնվում է հետախուզության մեջ: Իր հերթին, Հ. Հարությունյանը հաստատել է պատվերի հավաստիությունը եւ առաջարկել ավելի շահավետ պայմաններ` 50 հազար դոլար: Ընդհանուր գումարի մի մասը` 20 հազար դոլարը խումբը ստացել է սպանության հաջորդ օրը, մնացածը` այդպես էլ չեն վճարել: Հետաքննությունը բացահայտել է նաեւ, որ Հովհաննես Հարությունյանը (Ապերը) եւ «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանը` քրոջ եւ եղբոր թոռներ են, իսկ սպանության առաջին պատվիրատուն` Լեւոն Հարությունյանը, Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի սանահայրն է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---