ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՆԻՍՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի խորհրդարանականները մտադիր են բարձրացնել Հայաստանի «օկուպացիոն քաղաքականության» հարցը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) ձմեռային նիստում, որը տեղի կունենա փետրվարի 23-24 Վիենայում: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սատտար Սաֆարովը: Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են հանդես գալ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կոմիտեների նիստերում «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրվման կապակցությամբ, որի արդյունքում շուրջ 1 մլն փախստականներ հայտնվել են ցավալի կացության մեջ»: «Ի տարբերություն Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, սակայն չնայած դրան ադրբեջանցի խորհրդարանականները կանեն հնարավորը աշխարհի տերություններին Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը հասցնելու համար»,-ասել է Ս.Սաֆարովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---