ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԻՐԵՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ջանք չի խնայում «Ունեցվածք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում իրեն փոխանցված հայկական ձեռնարկությունների նորմալ գործարկման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Լավրովը վստահեցրել է, որ «ռուսաստանյան կողմն անում է ամեն հնարավոր բան Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկություններում անհրաժեշտ ներդրումներկատարելու ուղղությամբ» եւ նրանց նորմալ գործարկումն ապահովելու համար: Նա նաեւ կարեւորել է Հայկական ատոմակայանի անխափան գործունեության եւ արդիականացման աշխատանքների համար միջուկային վառելիքով ապահովումը: Միեւնույնժամանակ կողմերը նշել են, որ երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կան խնդիրներ, որոնք քննարկվում են տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի եւ «Հայ-ռուսաստանյան գործարար ասոցիացիայի» շրջանակներում: Անդրանիկ Մարգարյանը, խոսելով տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, նշել է, որ «Հայաստանը մեծ ուշադրություն է հատկացնում Կովկաս (Ռուսաստան)-Պոտի (Վրաստան) երկաթուղային-լաստանավային ուղու բացմանը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների ծավալը»: Մարգարյանը նաեւ գոհունակություն է հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի պայմանագրին Հայաստանի միացմանը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը մտահոգված է Կազվին-Ռեշտ-Աստարա նոր գծի հնարավոր բացմամբ, որը Ռուսաստանը կկապի Իրանի հետ Ադրբեջանի տարածքով, այն դեպքում, որ Հայաստանի տարածքում իրականորեն գոյություն ունի երկաթուղային ենթակառուցվածք, որը թույլ է տալիս կապել տարածաշրջանի բոլոր երկրները: Իր հերթին, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային խնդիրների մասին` Լավրովը նշել է, որ «Ռուսաստանն այդ ոլորտում հաշվի է առնում Հայաստանի շահերը եւ չի ձեռնարկի նրան վնասող քայլեր»: Մարգարյանն ընդգծել է, որ ներկայումս «Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է»: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Անդրկովկասյան ճանապարհի աբխազյան հատվածի բացման հեռանկարների վերաբերյալ եւ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---