9  06.09.12 - ՀՅԴ-ն բողոքի ակցիա անցկացրեց ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝

Անդերս ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն ևս խիստ մտահոգված է Սաֆարովի արտահանձնումով

Անդերս ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն ևս խիստ մտահոգված է Սաֆարովի արտահանձնումով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ, ասաց, որ իրենք ևս խիստ մտահոգված են Սաֆարովի արտահանձնումով, և սպանությունը կատարել են ոչ թե ՆԱՏՕ-ն և Հունգարիան, այլ ադրբեջանական բանակի սպան: Նա խոստացավ նաև, որ այսօրվա բողոքի նոտան վաղն իր այցելության ժամանակ անպայման կփոխանցի ադրբեջանական իշխանություններին:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը աշխատանքային այցով գտնվում է Երևանում, և ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողա-դասախոսկան կազմի հետ, իսկ քիչ անց արդեն ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա մամուլի ասուլիս:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---