ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ. ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ 2 մարտի 2005 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ կառավարությունը լիովին պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Մենք ճանաչում ենք Ադրբեջանի սուվերենությունն ու անկախությունը եւ չենք ճանաչում այնպիսի պետություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Մենք պաշտպանում ենք բանակցությունների ճանապարհով հակամարտությունը կարգավորելու Իլհամ Ալիեւի պատրաստակամությունը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` նման ձեւով մեկնաբանելով իր գործընկերոջ` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի խոսքերը: Հիշեցնենք, որ վերջինս Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում իր ելույթի ժամանակ հայկական սփյուռքի առջեւ հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին: Բացի այդ, ամերիկացի դիվանագետը բազմիցս օգտագործել է «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ճիշտ է, այնուհետեւ ԱՄՆ պաշտոնական այրերը մի փոքրիկ ուղղում են մտցրել, որի համաձայն` Ջոն Էվանսի հայտարարությունը կարելի է գնահատել որպես մասնավոր հանդիպման ժամանակ արտահայտած անձնական կարծիք: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |