ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունները Հայաստանում չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր հայտարարել են Ժողովրդավարական ինստիտուտի եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ ԺԻՄԻԳ) դիտորդների առաքելության ղեկավար Պիտեր Այքերը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ Լորդ Ռասսել-Ջոնսթոնը: Նրանց խոսքերով, հայկական օրենսդրությունը հիմքեր ունի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, իսկ տեխնիկական նախապատրաստումը երկրորդ փուլին բավականին արդյունավետ էր: «Սակայն երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածը ընթացավ զգալի խախտումներով ԿԸՀ-ի կողմից քվեարկության արդյունքների տրամադրման, դրանց բողոքարկման հարցերում, ինչպես նաեւ երկրորդ փուլի նախօրեին ստեղծված մթնոլորտով»,-ասել է Պ.Այքերը: Դիտորդները նշել են, որ նրանց նախնական հայտարարությունից հետո, որտեղ նրանք անհանգստություն էին հայտնել առաջին փուլի թերությունների վերաբերյալ, գրանցվել են նոր խախտումներ: «ԿԸՀ-ի կողմից տվյալների տրամադրման ձգձգումը նպաստեց տրմադրված տվյալների նկատմամբ անվստահության աճին»,-հայտարարել է Պ.Այքերը: Խոսելով երկրորդ փուլի մասին` դիտորդները նշել են, որ մթնոլորտը սրվել էր վարչական ձերբակալությունների պատճառով, ինչը հակասում է Հայատանի կողմից ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ ԵԽ-ի չափանիշներին: «Բացի դրանից, ընդդիմության շատ առաջնորդներ հանդես եկան անզուսպ եւ որոշ դեպքերում սադրիչ հայտարարություններով»,-ասել է Պ.Այքերը: Եվրոպացի դիտորդները նշել են նաեւ դրական տեղաշարժերը` բնակչության ակտիվ մասնակցությունը նախընտրական արշավին, նրանց շահագրգռվածությունը երկրի քաղաքական կյանքում, ինչպես նաեւ հեռուստաբանվեճի կայացումը երկու թեկնածուների միջեւ: «Գրանցվել են լուրջ խախտումներ, սակայն ընտրությունների վերջնական գնահատականը զգալիորեն կախված կլինի քվեների հաշվարկման հետագա ընթացքից եւ բողոքարկման արդյունավետությունից»,-հայտարարել է Պ.Այքերը: Իր հերթին Լ.Ռասսել-Ջոնսթոնը նշել է, որ հիմնականում բոլոր գործընթացները նման են առաջին փուլին, «երբ ընտրությունների հաջող առաջին օրվան հետեւում է քվեների հաշվարկման անբավարար գործընթացը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---