ՄԱՐՏԻ 7-9-Ը ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Մարտի 7-9-ը Հայաստան կժամանի Լատվիայի սեյմի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Ինգրիդ Ուդրեի գլխավորությամբ, տեղեկացնում է Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը: Լատվիական պատվիրակությունը Հայաստան կժամանի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Մարտի 7-ին կկայանա Սեյմի ներկայացուցիչների հանդիպումը Արթուր Բաղդասարյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստան-Լատվիա խորհրդարանական խմբի անդամների հետ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բացի այդ, Լատվիայի պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պսակ կդնեն մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---