ԱՊՀ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԱԿԻ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ 4 մարտի 2005 - 19:57 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն չի բացառում, որ «եթե դրա համար լինի համապատասխան հանձնարարություն, Համագործակցությունը կարող է որոշակի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման էքսպերտային կամ այլ ուղղությամբ», տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Ընդսմին նա ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ակտիվ դեր է խաղում ԵԱՀԿ Մինսկի խումբը, չնայած, նրա խոսքերով, վերջին ժամանակներս մի շարք միջազգային կազմակերպություններ են ներքաշված այդ պրոբլեմատիկայի քննարկման մեջ: Մեկնաբանելով լրագրողի հարցը, որը վերաբերում էր Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու այն առաջարկությանը, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել ԱՊՀ կազմում եւ դրանով իսկ լուծել խնդիրը, Ռուշայլոն նշել է. «Առայժմ հստակ ձեւակերպված հանձնարարություններ չենք ստացել, այդ պատճառով էլ ես անիմաստ եմ գտնում մեկնաբանել Վլադիմիր Ժիրինովսկու եւ այլ քաղաքագետների արտահայտությունները»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են |