ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պոստնիկով-Ստրելցովին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է Անդրկովկասում ռուսական զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեսպալովը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Անդրկովկասում ռուսական զորախմբի նախկին հրամանատար Ալեքսանդր Ստուդենկինին բարեխիղճ ծառայության համար եւ մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---