ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄԿՈՒՍԸ «ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՔՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է անցկացնել բողոքի ակցիա` երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պահանջով: Ինչպես հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Սարդար Ջալալօղլուն, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ պատրաստվում են նախագահական ընտրությունների կեղծմանը` մտադրվելով յուրովի ձեւավորել ընտրահանձնաժողովները եւ ընտրացուցակները: Ջալալօղլուն գտնում է, որ պայքար պետք է մղել ոչ միայն ժողովրդավարական ընտրական օրենսդրության, այլեւ ընտրություններին մասնակցել ցանկացող Ադրբեջանի նախագահի պաշտոնին առաջադրվող բոլոր թեկնածուների, այդ թվում` Ռասուլ Գուլիեւի համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ջալալօղլուի խոսքով, բողոքի ակցիան կանցկացվի «Հանուն արդար եւ ազատ ընտրությունների» կարգախոսով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---