ԼԱՏՎԻԱՆ ԿԿԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՓՈՐՁԸ

PanARMENIAN.Net - Լատվիան մտադիր է կիսել Հայաստանի հետ իր եվրաինտեգրման եւ բարեփոխումների անցկացման փորձը: Տվյալ թեմաները կքննարկվեն Լատվիայի Սեյմի խոսնակ Ինգրիդա Ուդրեի այսօր Երեւանում սկսված այցի շրջանակներում: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում, երկու երկրների հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները, կապերի ամրապնդումը խորհրդարնների միջեւ, տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ արդի միջազգային հարցեր: Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների եվրոպական գործերի հանձանժողովները ծրագրում են այցի ընթացքում ստորագրել հուշագիր համագործակցության վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---