ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը դրանց ընթացքում տեղ գտած զանգվածային կեղծիքների հետեւանքով: Այդ մասին ասվում է նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հայտարարության մեջ: Այստեղ նշվում է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում անցել են ահաբեկչության եւ բռնությունների մթնոլորտում բազմաթիվ կեղծիքներով եւ ընտրական օրենսգրքի խախտումներով: ԱԺԿ-ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին քաղաքացիական ակտիվության համար եւ կոչ է արել չվհատվել, քանի որ «Հայաստանը անպայման ունենալու է օրինական իշխանություն»: Հայտարարության մեջ Ստեփան Դեմիրճյանն իր ընտրողներին վստահեցրել է, որ շարունակելու է պայքարել հանուն արդարության հաղթանակի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---