ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ՊՆ ղեկավարը գոհ են ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունների արդյունքից![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհ են մնացել «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների արդյունքից: «Ես որպես զորավարժությունների հրամանատար գոհ եմ զորավարժությունների կազմակերպումից ու անցկացումից, ինչպես նաև մեր զինծառայողների գործողություններից»,-ասել է Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ զորավարժությունների հիմնական փուլին նախորդել է հսկայական նախապատրաստական աշխատանք՝ հավելելով, որ հիմնական խնդիրն էր փոխադարձ գործողությունների մշակումը ԱԱՀՈւ շրջանակում: Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և անձամբ Սեյրան Օհանյանի աշխատանքը: «Զորավարժություններն անցան շատ բարձր մակարդակով»,-ասել է նա: Պետք է նշել, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններում առաջին անգանմ կիրառվեցին հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը: Ըստ զորավարժությունների սցենարի ԱԱՀՈւ ուժերը օգնություն են ցուցաբերում Սևանիա երկրին, որի տարածքային ամբողջականությանն են սպառնում կանոնավոր ավազակախմբերն ու ահաբեկչական կազմավորումները, ինչպես նաև հարևան երկրները՝ Զանգերիան ու Բուրնաստանը: Զորավարժություններին մասնակցել են ՀՕՊ միջոցներ և ուժեր, զրահատեխնիկա և հրետանի, ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների սցենարով նաև նախատեսված է հակաահաբեկչական գործողությունների անցկացում, պատանդների ազատ արձակում, ԱԻՆ ուժերի կողմից պայթյունների և հրդեհների հետևանքների վերացում, ինչպես նաև տուժածներին օգնության ցուցաբերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պահակախմբի կողմից: Զորավարժություններին մասնակցել են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա: ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները տեղի են ունեցել Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը դիմակայելու և հակահարձակման անցում կատարելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |