ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԸՀ-Ն ՍՏԱՑԵԼ Է 50 ԲՈՂՈՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 50 բողոք խախտումների վերաբերյալ: Ինչպես հաղորդել է ԿԸՀ իրավախորհրդատու Նունե Հովհաննիսյանը, 32 բողոքի վերաբերյալ արդեն տրվել են պատասխաններ: Մյուսները գտնվում են լուծման ընթացքում, պատասխաններ են սպասվում տեղական ընտրատեղամասերից: «Ներկայացված 50 հայտարարություններից 38-ը վերաբերվում են տեղական ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցմանը»,-հաղորդել է Ն.Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, բոլոր տվյալները ստուգվել են եւ որոշ դեպքերի առնչությամբ ուղղարկվել քննության դատախազություն: Ինչպես նշել է Ն.Հովհաննիսյանը, եղել են նաեւ հայտարարություններ վստահված անձանց եւ միջազգային դիտորդների կողմից եղած խախտումների մասին, ինչը խանգարել է ընտրական տեղամասերի նորմալ աշխատանքին: Մասնավորապես, նրա խոսքերով, եղել են դեպքեր, երբ միջազգային դիտորդները առանց համապատասխան թույլտվության վերցրել են ընտրական փաստաթղթերը եւ փորձել են գրառումներ անել այնտեղից, ինչը հանդիսանում է նրանց լիազորությունների գերազանցում: Դրանից բացի, ասել է Ն.Հովհաննիսյանը, գրանցվել են քվեաթերթիկների զանգվածային լցնումներ երկու թեկնածուների օգտին: Իրավախորհրդատուի խոսքերով, բողոքների հիմնական մասը պարունակում է տեղեկատվություն, որը 60-70 տոկոսով չի համապատասխանում իրականությանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---