ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 6 մարտի 2003 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Ընտրական գործընթացի երկրորդ փուլն ստվերելու համար հակառակ կողմը ապատեղեկատվության նպատակով շրջանառության մեջ է դրել կեղծ եւ չհիմնավորված լուրեր», ասվում է ՀՀ նախագահի թեկնածու, երկրի գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի այսօր տարածած հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, այնտեղ նշվում է, որ Ռ. Քոչարյանի վստահված անձինք հաղորդում են մրցակից թեկնածուի վստահված անձանց եւ համակիրների ապօրինի գործողությունների եւ վերջիններիս կողմից տեղամասային հանձնաժողովների աշխատանքները կազմալուծելու փորձերի մասին: Համապատասխան փաստերի հիման վրա կազմվել են արձանագրություններ եւ փոխանցվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Այդուհանդերձ, Ռ. Քոչարյանի շտաբը գտնում է, որ արձանագրված խախտումները չէին կարող ազդել ընտրական ողջ գործընթացի վրա»,-ասվում է հայտարարության մեջ: Այնտեղ նշվում է նաեւ, որ մինչեւ Հայաստանի ԿԸՀ-ի կողմից քվեարկության նախնական արդյունքների հրապարակումը,շտաբը ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |