Օսկանյանի գործն ուղղված է ԲՀԿ դեմ, պնդում են կուսակցության անդամները![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունն ուղղված է ոչ թե անձամբ Օսկանյանի դեմ, այլ կուսակցության: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Ուրիխանյանի հետ համամիտ էր նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Օսկանյանի գործն ուղղված է նրա՝ որպես ԲՀԿ առանցքային գործիչներից մեկի, դեմ»,-հայտարարել է նա: ԲՀԿ ներկայացուցիչները չեն հայտնել, թե ինչ որոշում է կայացրել կուսակցությունը խմբակցության խորհրդակցության ժամանակ և ինչ է մտադիր ձեռնարկել Օսկանյանի գործով: Ինչպես հայտարարել է Ուրիխանյանը, այդ մասին բոլորը կիմանան խորհրդարանի նիստում: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |