Նաիրա Զոհրաբյանը մտադիր է բարձրացնել Օսկանյանի գործի վերաբերյալ հարցը ԵԽԽՎ-ում

Նաիրա Զոհրաբյանը մտադիր է բարձրացնել Օսկանյանի գործի վերաբերյալ հարցը ԵԽԽՎ-ում

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մտադիր է բարձրացնել ԲՀԿ անդամ և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը ԵԽԽՎ-ում: Նա հատուկ հետաձգել է իր թռիչքը Ստրասբուրգ, ներկա գտնվելու համար Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ ԱԺ քննարկմանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

7  01.10.12 - ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անձեռնմխելիության քննարկումը Ազգային ժողովում
 Ուշագրավ
---