Վարդան Օսկանյան. Ես դեռ չեմ տեսել նման անհիմն մեղադրանքներ![]() ![]() PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը մեկնաբանել է իր հասցեին մեղադրանքերը, որոնք հնչել են խորհրդարանում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության մեջ: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է նա: Միաժամանակ, Օսկանյանը հրաժարվել է պատասխանել այդ մեղադրանքներին, հայտարարելով, որ կպատասխանի դրանց խորհրդարանում իր ելույթների ժամանակ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |