Օսկանյանն իր դեմ հարուցված գործը համարում է ճնշում ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ

Օսկանյանն իր դեմ հարուցված գործը համարում է ճնշում ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գտնում է, որ իր դեմ հարուցված գործը ճնշում է ԲՀԿ հանդեպ նախագահական ընտրություններից առաջ: Նա նշել է, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ կարող է իրական այլընտրանք հանդիսանալ գործող իշխանություններին, իսկ իշխանություններն իրենց հերթին, ցույց տվեցին, որ ոչ մի այլընտրանք չեն հանդուրժի: Նա հավելել է, որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների ձախողման պայմաններում իշխանությունների այս դիրքորոշումը վտանգավոր է Հայաստանի համար:

Օսկանյանը հավելել է, որ Հայաստանի ապագան կախված է մրցունակ պայմանների ստեղծումից: «Հայաստանը չունի քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական լծակներ բռնատիրության համար: Վստահ եմ, որ ձեզանից (պատգամավորներից) ոչ ոք դրանում շահագրգռված չէ»,-ասել է նա: ԱԳ նախկին նախարարը հավելել է, որ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ոչ միայն իր անձնական կամ ԲՀԿ հարցն է, այլ ողջ երկրի:

5  01.10.12 - ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը կապված իր անձեռնմխելիության հետ
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---