2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 67 ՄԼՆ 204,6 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - 2004 թվականին Ռուսասատնը Հայաստանի տնտեսությունում ներդրել է 67 մլն 204,6 հազար դոլար, որը կազմում է արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալի 21,99 %: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2004 թվականին Հայաստանի տնտեսությունում ռուսական անմիջական ներդրումները կազմել են 48 մլն 690,8 հազար դոլար: 2003 թվականին Ռուսաստանից ներդրումների ծավալը կազմել է 91 մլն 831,9 հազար դոլար, այդ թվում անմիջական ներդրումները` 68 մլն 429,6 հազար դոլար: Միջոցները հիմնականում ուղղորդված են արտադրության ոլորտ եւ էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի բաշխմանը (31 մլն 280,5 հազար դոլար), ֆինանսական միջնորդությանը (19 մլն 851,1 հազար դոլար): Բացի այդ, 3 մլն 233,6 հազար դոլար ուղղորդված է հաշվողական տեխնիկային առնչվող ոլորտ, 3 մլն 445,3 հազար դոլար` մեծաքանակ առեւտրի եւ միջնորդական առեւտրի ոլորտ (մեքենաների եւ մոտոցիկլերի առեւտրից բացի), 3 մլն 872 հազար դոլար` մետալուրգիայի արդյունաբերություն եւ տնտեսության այլ ոլորտներ, տեղեկացնում է «Առկա» գործակալությունը: 2004 թվականին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 305 մլն 550,8 հազար դոլար, որից 226 մլն 723,4 հազար դոլարը կազմել է ուղիղ ներդրումներ տնտեսության իրական սեկտոր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---