ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակությունը: Այցը կկայանա Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսված են Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի հետ: Գ.Կիրկիլասը կայցելի Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ եւ կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կծանոթանա հիմնարկության գործունեությանը: Ապրիլի 6-ին լիտվական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Այցեր են նախատեսված նաեւ Մատենադարան եւ Ազգային պատկերասրահ: Ապրիլի 7-ին Լիտվայի պատվիրակությունը կմեկնի Երեւանից:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---