ՇՐՋԱՆԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՍԵԼ Է ԿԸՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի շրջանային ընտրական հանձնաժողովների նախագահները պատասխանատու են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տեղ գտած յուրաքանչյուր խախտման համար: Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը` «ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ամեն միջադեպի առումով կհարուցվի քրեական գործ, եւ, ցանկացած մարդ, ով անօրինական կարգով կմիջամտի ընտրական գործընթացին, կենթարկվի պատասխանատվության»: Նա նաեւ նշել է, որ ընտրությունների կազմակերպվածության համար պետք է պատասխանատու լինեն քաղաքական ուժերը, քանզի ընտրական հանձնաժողովները հանդիսանում են քաղաքական ձեւավորումներ: Ա. Սահրադյանը հույս է հայտնել, որ երկրորդ փուլում լուրջ խախտումներ չեն լինի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---