ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Վատիկան Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Աղբյուրի համաձայն` ուղերձում մասնավորպես ասվում է. «Խոր վշտով տեղեկացանք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վախճանի մասին: Հայաստանում դեռ վառ են քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության օրերին նրա պատմական այցի հիշողությունները: Իր 26-ամյա գահակալության ընթացքում Պապը եղավ քրիստոնեական ճշմարիտ արժեքների քարոզիչ: Նրա ամբողջ կյանքը եղավ հավատին ու եկեղեցուն ծառայելու օրինակ: Հայաստանում երբեք չեն մոռանա, որ նա կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն էր, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---