ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ընդդիմության հանրահավաքները Հայաստանում բավականին լավ էին կազմակերպված: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ նախկին նախագահ Լորդ Ռասսել-Ջոնսթոնը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ընդդիմության մի քանի ներկայացուցիչների կալանքի մասին հարցը: «Արտասահմանյան դիտորդին շատ բարդ է այս կապակցությամբ գնահատական տալ, սակայն մյուս կողմից դժվար է կոնկրետ դեպքի առնչությամբ որոշել` հանրահավաքի մասնակիցները ներկայացնու՞մ են արդյոք վտանգ հասարակական կարգի եւ անվտանգության համար` հաշվի առնելով Հայաստանի անցյալի փորձը», ավելացրել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---