ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը հայտարարել է, որ Ադրբեջանում դեռեւս կան քաղաքական բանտարկյալներ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ելույթ ունենալով Զագրեբի մամլո ակումբում Վալտեր Շվիմմերը հայտարարել է, որ եթե Եվրախորհուրդը չընդուներ Ադրբեջանին իր շարքերն, ապա քաղբանտարկյալներից շատերն այնտեղ դեռեւս կգտնվեին բանտերում: «Մենք արդեն ապահովել ենք նրանցից 400-ի ազատ արձակումը, սակայն ստույգ գիտենք, որ մնացած 250 բանտարկյալներից ոմանք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով», - նշել է Վալտեր Շվիմմերը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---