ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԹԵՐԻ 75 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ

PanARMENIAN.Net - Մարտի 3-ի դրությամբ, Երեւանում չարտոնված հանրահավաքներին եւ երթերին մասնակից վարչական կալանքի ենթարկված անձանցից 75-ն արդեն ազատ են արձակվել: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում, քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարանը շարունակում է ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների որոշումները կալանված անձանց նկատմամբ, որոնք դիմել են իրենց պատիժը վերանայելու խնդրանքով: Արդյունքում, 15 օրով կալանված բոլոր 75 անձանց նկատմամբ կիրառված պատիժը փոխարինվել է վարչական տուգանքի: Հիշեցնենք, որ կալանքի ենթարկված անձանց նկատմամբ ներողամտություն դրսեւորելու եւ վարչական կալանքից ազատելու միջնորդությամբ դատարանին է դիմել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, չարտոնված հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու, հասարակական կարգը խախտելու, իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու հետեւանքով տարբեր տեսակի վարչական պատասխանատվության են ենթարկվել 158 մարդ, որոնցից 86-ը կալանավորվել են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր վարչական տույժեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---