2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - 2004 թվականին Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է 305,5 միլիոն դոլար` 2003 թվականի համեմատ ավելանալով 33,2 տոկոսով: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` ուղիղ ներդրումների ծավալն ավելացել է 47,7 տոկոսով` 2004 թվականի արդյունքներով կազմելով 226,7 մլն դոլար: Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարած երկրների շարքում առաջին տեղը զբաղեցնում է Հունաստանը` 85 մլն դոլար, երկրորդ տեղում է Ռուսաստանը` 67 մլն դոլար, երրորդ տեղում` Գերմանիան` 32 մլն դոլար, այնուհետեւ Արգենտինան` 30 մլն դոլար, ԱՄՆ` 24 մլն դոլար:
 Ուշագրավ
---