ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՇԱԲԱԹԸ12 ապրիլի 2005 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է ռուսական կինոյի շաբաթը: «Ալֆաել» ընկերության նախագահ Լեւոն Աբրահամյանին խոսքերով` շաբաթվա ընթացքում հայ հանդիսատեսներին կներկայացվեն «Իմ խորթ եղբայր Ֆրանկեշտեյնը», «Մերոնք», «Վարորդ Վերայի համար», «Թիթեռնիկների խաղերը», «Պապա» ֆիլմերը, ինչպես նաեւ Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմը: Ինչպես անցյալի, այնպես էլ ներկայիս զինվորական թեմային, նվիրված այս կինոնկարները ստացել են առավել մեծ թվով հանդիսատեսների համակրանքը, ինչպես նաեւ տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակներ: Ինչպես նշել է ՌԴ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության կինեմատոգրաֆիայի վարչության պետ Սերգեյ Լազարուկը, հայկական կինեմատոգրաֆիայի մասին Ռուսաստանում դատում են ծագումով հայ արեւմտյան ռեժիսորների ֆիլմերով, օրինակ` Ատոմ Էգոյանի ֆիլմերով: Հայաստանի կինեմատոգրաֆիայի վիճակը, ի տարբերություն իր բուռն ծաղկման համար Ռենեսանս անվանված ռուսականի, ռուս արվեստագետը գնահատել է ոչ բարձր` կապելով այն ոլորտ ֆինանսական հոսքի բացակայության հետ: Ս.Լազարուկը ավելացրել է նաեւ, որ ներկայումս ռուսաստանյան կողմը քննարկում է հայ կինոռեժիսորների կողմից ներկայացված մի շարք նախագծեր` ֆինանսավորում ստանալու համար: Ս.Լազարուկը նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում Երեւանում ակնկալվում է նաեւ Մեծ Թատրոնի եւ Օբրազցովայի թատրոնի հյուրախաղերը, կանցկացվի նաեւ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված Իտար-ՏԱՍՍ ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |