ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ13 ապրիլի 2005 - 07:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում եւ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը առաջին հերթին կքննարկեն այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմի հետեւանքների վերացմանը, հաղորդում է Day.az-ը: Իսկ քննարկումների հիմնական թեմաները կլինեն անվտանգության գոտու ստեղծումը, փոխադարձ երաշխիքները եւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր: Եթե այդ հարցերի շուրջ կողմերը հասնեն փոխզիջման, ապա կքննարկեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը: Ըստ աղբյուրի, հանդիպման օրակարգը մեկ անգամ եւս կճշտվի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների ապրիլի 15 Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |