ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ13 ապրիլի 2005 - 08:05 AMT PanARMENIAN.Net - Երեկ Երեւանում, ԵՊՀ պատմական բաժնի ուսանողական խորհրդի եւ ՀՅԴ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Մշակութային ցեղասպանություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ինչպես նշել է ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Թադեւոս Չարչյանը, ներկայացված լուսանկարներում պատկերված են Արեւմտյան Հայաստանի մշակութային արժեքները, որոնք փոփոխություններ են կրել բազմաթիվ պատերազմների արդյունքում: Լուսանկարները պատմում են հայկական պատմական քաղաքաներ Վանի, Կարսի, Բագրեւանի եւ Մուշի ավերված տաճարների, ամրոցների մասին: «Մշակութային ցեղասպանությունը չափազանց վտանգավոր երեւույթ է, որը հանգեցնում է ողջ պատմության, ազգային մշակույթի ոչնչացմանը: Մենք, ժամանակակից Հայաստանի երիտասարդ սերունդը պետք է իմանանք եւ փոխանցենք անցյալի հոգեւոր արժեքները սերնդեսերունդ»,-ասել է Թ.Չարչյանը: Լուսանկարները տրամադրել է հայկական ճարտարապետության ուսումնասիրության RAA կազմակերպությունը: «Մշակութային ցեղասպանություն» ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել նաեւ Հայաստանի մարզերում եւ Երեւանի շատ բուհերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |