ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Հոլանդական Փորձառու մենեջերների ծրագրի (ՓՄԾ) Հարավային Կավկասի գծով ղեկավար Պիտեր վան Գելդերը կայցելի Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակներում: ՓՄԾ-ի փորձագետի խորհրդատվական աշխատանքի էությունը կայանում է նրանում, որ ուսումնասիրվում է կոնկրետ ընկերության մենեջմենթը, մարքետինգը եւ վաճառքի քաղաքականությունը: Աշխատանքների արդյունքում հայտնաբերվում են թերությունները, որից հետք կազմվում է ընկերության առավել արդյունավետ կառավարման եւ առավել հաջող մենեջմենթի կազմակերպման պլան: Նշենք, որ Պիտեր վան Գելդերը գտնվում է Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանի ձեռներեցների կազմակերպությունների ազգային կոնֆեդերացիայում (ԱՁԿԱԿ) հանդիպել է ադրբեջանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանից բացի, հոլանդացի փորձագետը կայցելի Վրաստան, որտեղ նույնպես խորհրդատավական ծառայություններ կմատուցի տեղական ընկերություններին:
 Ուշագրավ
---