ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ԼՈՆԴՈՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ապրիլի 15 Լոնդոնում

չի նախատեսում հանդիպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Նրա խոսքերով, Լոնդոնում կկայանա իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք առանձին կհանդիպեն երկու երկրների արտաքին քաղաքական գեարտեսչությունների ղեկավարների հետ: «Չնայած, որ մենք գտնվելու ենք Էլմար Մամեդյարովի հետ նույն քաղաքում եւ նույն հյուրանոցում, մեր անձնական հանդիպումը նախատեսված չէ»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե միջնորդների մոտ կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկների փաթեթ: Նա նշել է, որ չկա նաեւ կոնկրետ պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ: Երկու երկրների նախագահները կարող են հանդիպել մայիսի 8-9 Մոսկվայում կամ ավելի ուշ Վարշավայում: Պատասխանելով հակամարտության արագ կարգավորման մասին հարցին` Վարդան Օսկանյանը նշել է, որ կողմերը դեռեւս հեռու են հարցի վերջնական լուծումից, քանի որ հակամարտության կողմերի դիրքորոշումները տարբեր են շատ հարցերի շուրջ:
 Ուշագրավ
---