ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՍԳՈ ԵՐԹԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 15 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ13 ապրիլի 2005 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում նախատեսվում է անցկացնել միջոցառումների մասշտաբային ծրագիր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` միջոցառումների ծրագրում մեկնարկային կդառնա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. իրողություն եւ դատապարտում» թեմայով համաժողովը, որը կանցկացվի ապրիլի 18-19-ը: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, ապրիլի 20-21-ը Երեւանում կանցկացվի «Ծանր հանցագործություն, ծանր մարտահրավեր: Մարդու իրավունքները եւ ցեղասպանություն» միջազգային համաժողովը: Նրա խոսքերով` հիմնական միջոցառումը կլինի 1,5 միլիոնանոց երթը դեպի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակների դնումը ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, Հայաստանում նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ: Այսպես, ապրիլի 23-ին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում կկազմակերպվի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Ինչպես նաեւ ապրիլի 18-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |