ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԴԱՌՆԱ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - «Ճշմարտության ճանաչումը խիստ կարեւոր է, հատկապես Թուրքիայի համար»,-Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահալիր այցելությունից հետո այսօր հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Լին Մայերսը: Նրա կարծիքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման լինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Կանադայի խորհրդարանի անդամ, տրանսպորտի նախարարի ներկայացուցիչ Ջիմ Կարիջիաննիսն իր հերթին նշել է, որ Ծիծեռնակաբերդ կատարած իր այցելությունը նաեւ ուխտագնացություն է, քանի որ ինքը ծագումով հույն է, ծնվել է գաղթականների ընտանիքում, նրա մայրը ցեղասպանության զոհերից է: «Արդեն մեկ տարի է, ինչ ցեղասպանությունը ճանաչվել է Կանադայի խորհրդարանի կողմից, եւ ես հպարտ եմ, որ այսօր ներկայացնում եմ Կանադայի ժողովրդին, կառավարությունը, խորհրդարանը»,- նշեց նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---