ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Մենք պարտավոր ենք շարունակել ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը եւ այդ տեսանկյունից ցանկացած քայլ պետք է նպատակային լինի»,- այսօր Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամլիրում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով` պետք է միավորվեն սփյուռքահայության, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ջանքերը, աշխատանք տարվի հասարակական եւ պետական մակարդակներում: 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց Սումգայիթյան ջարդերը, որոնք իրագործվեցին ադրբեջանական իշխանությունների կողմից: Ինչպես նշել է Ա.Մելիքյանը, Լեռնային Ղարաբաղը պահանջներ ունի ներկայացնելու միջազգային հանրությանն ու Ադրբեջանին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---