ՄԱՅԻՍԻ 2-4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԱՌՈՒՍ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, մայիսի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացան նախարար Կարեն Ճշմարիտյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում նախատեսվում են Անդրանիկ Մարգարյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Սերգեյ Սիդորսկու հետ, ինչպես նաեւ այցելություններ` «ՄԱԶ» արտադրական միավորում, «Բելազ» գործարան: ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի նաեւ Հայ-բելառուսական գործարար համաժողովին եւ Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը: Այցի շրջանակներում կանցկացվեն նաեւ հայկական հեռուստատեսության օրեր Բելառուսում: Անդրանիկ Մարգարյանը կայցելի Հաղթանակի հրապարակ, «Խատին» հուշահամալիր, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր:




 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---