ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Անցյալ տարի սեպտեմբերի 13-26-ը Բաքվում ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելուն հավանություն է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս մասին Երեւանում հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` միջադեպին հաջորդած մամուլի ասուլիսում Իլհամ Ալիեւը բացահայտ հայտարարել է, որ դա «իր ցանկությունն է եղել»: Ադրբեջանի նախագահը սատարել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը, որի ներկայացուցիչները հարձակվել են հայ սպաների վրա` ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովի ընթացքում:






 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---