ՄԱՅԻՍԻ ՄԵԿԻՑ ՄԷԿ-Ը ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն մայիսի մեկից դադարեցրել է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը վրացական «ԹԷԼԱՍԻ» ընկերությանը: Այդ մասին հայտարարել է «ՄԷԿ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մելս Հակոբյանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Նրա խոսքերով, արտահանման դադարեցման հիմնական պատճառը ամերիկյան դոլարի կուրսի շարունակվող իջեցումն է հայկական դրամի հանդեպ, որի պատճառով էլեկտրաէներգիայի արտահանումն անշահութաբեր է դառնում: «Մենք ձեռք ենք բերում էլեկտրաէներգիան դրամով եւ վաճառում ենք դոլարով, սակայն դոլարի անկման պատճառով, ինչպես եւ Հայաստանի բոլոր արտահանողները, հսկայական վնասներ ենք կրում»,-նշել է Հակոբյանը: Նա հաղորդել է, որ ՄԷԿ-ի ղեկավարությունը բանակցել է «ԹԷԼԱՍԻԻ» հետ, սակայն վրացական կողմը հայտարարել է, թե այժմ պատրաստ չէ ներկրվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը: ՄԷԿ-ը Հայաստանից Վրաստան էր արտահանում օրական միջինը 2,45 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, մեկ կիլովատի դիմաց 2,75 սենթ սակագնով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---