ԵԽԽՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Թուրք խորհրդարանականները մոլորության մեջ են գցել ԵԽԽՎ ավելի քան 90 պատգամավորների` համոզելով նրանց ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված դիմումի տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Հիշեցնենք, որ տվյալ դիմումը նախաձեռնված է եղել Թուրքիայի ներկայացուցիչների կողմից եւ կոչ է արել Հայաստանի ղեկավարին ընդունել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը` Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման հարցերով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին: Թորոսյանի խոսքերով` այն պահին, երբ թուրքերը հավաքել են ԵԽԽՎ պատգամավորների ստորագրությունները` Ռոբերտ Քոչարյանն արդեն պատասխան ուղերձ էր հղել թուրք վարչապետին, որի մասին թուրք խորհրդարանականները արժան իրազեկ չէին պահել եվրոպացի խորհրդարանականներին: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ ԵԽԽՎ 97 պատգամավոր իրենց ստորագրությունն են դրել այդ փաստաթղթի տակ: ԵԽԽՎ կոչը ստորագրած խորհրդարանականների թվում են 10 թուրք, 10 ռուս, 8 ադրբեջանցի, եւ 4 վրացի, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---