ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

PanARMENIAN.Net - «Թեեւ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն այնքան էլ մեծ չէ, բայց այն շարունակ մեծանում է»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ Մինսկում կայացած հանդիպման ընթացքում: Բելառուսի նախագահը գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ կողմերը գտել են այն ուղիները, որոնցով ոչ դյուրին պայմաններում փոխադարձ առեւտուր է իրականացվում: Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Բելառուս հաջող կլինի: «Համենայն դեպս, ես եւ մյուս պաշտոնական անձինք ամեն ինչ կանենք, որպեսզի բավարարենք բոլոր խնդրանքները, ցանկությունները եւ կատարենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն այցի արդյունքում»,- նշել է Բելառուսի ղեկավարը: Իր հերթին Անդրանիկ Մարգարյանը նույնպես դրականորեն է գնահատել հայ-բելառուսական ապրանքաշրջանառության դինամիկան եւ վստահություն է հայտնել, որ երկկողմ կապերն էլ ավելի կամրապնդվեն: Միեւնույն ժամանակ Ա.Մարգարյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում առկա են նաեւ չօգտագործված հնարավորություններ, եւ կողմերը մեծ աշխատանք ունեն կատարելու: «Ընթացիկ տարում Երեւանում կայանալու է հայ-բելառուսական միջկառավարական առեւտրային հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ սահմանվելու են երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիները»,- նշել է Հայաստանի վարչապետը: Նա նաեւ նշել է, որ հինգ տարի առաջ Բելառուս կատարած իր վերջին այցից ի վեր այդ երկրում, ինչպես նաեւ Հայաստանում դրական շատ փոփոխություններ են կատարվել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---