ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Հ.Տալվիտիեի հանդիպումները ՀՀ նախագահի, Հայաստանի խորհրդարանի խոսնակի, ՀՀ ԱԳ նախարարի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների, Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարի եւ որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Հայաստանից մայիսի 6-ին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---