Ա. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ. ՀԱՅԵՐԸ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը դա այն պետությունն է, որի հետ « կարելի է ամենաբարի հարաբերությունները կառուցել»: Այս մասին պաշտոնական այցով Բելառուս ժամանած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ Մինսկում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լուկաշենկոյի խոսքերով` բելառուս ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում Հայաստանի ժողովրդին: «Հայերը, երեւի, որպես նախկին Խորհրդային Միության մեկ այլ ոչ ուրիշ ժողովուրդ, հավատարիմ են մնացել այն բարեկամությանը, որը երբեւիցե ստեղծվել է մեզ մոտ»,- գտնում է Բելառուսի ղեկավարը: Նա նշել է, որ Մեծ հայրենական պատերազմի տարիներին Բելառուսի տարածքում պայքարել են շատ հայեր, այդ թվում նաեւ խոշոր զորապետեր, զոհվել են հազարավորները: «Դուք միշտ կարող եք աջակցություն գտնել Բելառուսում, գաք այստեղ ցանկացած ժամանակ եւ այս հողը համարել ձերը»,- ասել է Լուկաշենկոն: Ա.Մարգարյանն իր հերթին դրական է գնահատել երկու պետությունների առեւտրա-տնտեսական համագործակցության դինամիկան եւ վստահություն հայտնել, որ երկկողմ կապերն այսուհետ եւս կամրապնդվեն, տեղեկացնում է «Ռոսբալտ» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---